ԵՄ-ի նոր պատժամիջոցները կառնչվեն ՌԴ-ի 15 քաղաքացու և ղրիմյան 5 ընկերության
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների նիստի մասնակիցները պայմանավորվել են պատժամիջոցների ցուցակում ընդգրկել Ռուսաստանի 15 քաղաքացու և ղրիմյան 5 ընկերության: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքերով՝ տվյալ հարցում վերջնական որոշումն ընդունվելու է երկուշաբթի, երբ կանցկացվի ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստը: Մայիսի 12-ին նրանք քննարկելու են պատժամիջոցներ սահմանելու իրավական բազայի ընդլայնումը, Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանին Ղրիմի միանալու իրավական հետևանքները: