Կայացավ «Եվրատեսիլ 2014»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/Evravision.jpg)
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով եզրափակիչ անցան եւս 10 երկրների` Շվեյցարիայի, Սլովենիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Մալթայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչները:
Եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 10-ին, որին կմասնակցի նաեւ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն: