Հեյգի այցը հանդիսանում է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների հանդեպ հստակ աջակցություն. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Գարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Հեյգին՝ Վրաստանին աջակցելու համար:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարցերը: Գարիբաշվիլին ընդգծել է, որ Հեյգի այցը հանդիսանում է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ձգտումների, ինչպես նաև երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հստակ աջակցություն:

Կողմերը կարևորել են առևտրա-տնտեսական, տրանսպորտա-էներգետիկ և մշակութա-կրթական ոլորտներում համագործակցության խորացումը: Հեյգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մեծապես կարևորում է խաղաղապահ առաքելություններին Վրաստանի մասնակցությունը: Հեյգը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ապագա գագաթաժողովում հաշվի կառնվի այդ ամենը՝ առաջընթաց գրանցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս