Արդարադատության նախարարության մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից
Մինչև ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվելը՝ Հրայր Թովմասյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել են նախարարության մի քանի աշխատակիցներ: Մասնավորապես, Հ. Թովմասյանի հրամանով՝ ապրիլի 30-ից զբաղեցրած պաշտոնից ազատվել են Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը, նախարարի օգնական Հայկ Սարգսյանը, նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը: Նշված անձանց՝ աշխատանքից ազատման հիմքը նրանց անձնական դիմումն է: (Նշված բոլոր հրամանները նախարարության կայքում տեղադրվել են այսօր):
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ 2014թ. մայիսի 6-ից աշխատանքից ազատվել է արդարադատության նախարարի օգնական Ալեքսանդր Հարությունյանը: Հիմքը դարձյալ վերջինիս անձնական դիմումն է:
Հ. Մանուկյանի հրամանով՝ մայիսի 6-ից զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնից: Նորանշանական նախարարի մեկ այլ հրամանով Նորայր Փանոսյանը մայիսի 7-ից նշանակվել է արդարադատության նախարարի օգնականի պաշտոնում: