Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ոչ ոք չի կարող սեպ խրել. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի ամբողջ հայտարարությունից «թվիթ» անել միայն այն հատվածը, որը վերաբերում էր ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներին, պետք է ասեմ՝ ոչ պակաս, եթե չասեմ՝ շատ ավելի բուռն արձագանք պետք է առաջացներ ԶԼՄ-ների մոտ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ Թվիթերի իր էջում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի Թվիթերի գրառմանը, որով նա վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունը:

Անդրադառնալով ՌԴ դեսպանի հարցազրույցին՝ Աշոտյանը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ից արձագանք եղել է, իսկ իր կարծիքով՝ ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները գնալով ավելի մեծ դեր են ունենում, դրանց մի զգալի մասը իրականում պետականամետ ու հայաստանամետ է և, ակնհայտ է, որ կան նաև տարբեր կազմակերպություններ, որոնք առաջնորդվում են՝ «ով վճարում է, այն պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով: Սակայն, ըստ Աշոտյանի, այս պահին Հայաստանում օրենսդարական դաշտի խախտումներով գործող ՀԿ ինքը չգիտի, հետևաբար, անգամ տարաձայնությունների դեպքում օրենսդրական գործունեության մեկնաբանություն չի կարող լինել:

«Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ոչ ոք չի կարող սեպ խրել»,- հավելեց Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս