Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 9-13-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Մայիսի 9-10-ը հնարավոր է, 11-13-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանի մայիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.20C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.20C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.80C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն