Բաժիններ՝

Զելենսկին Կանադայի վարչապետին հայտնել է, որ գործընկերները չեն նախազգուշացրել հրթիռների արձակման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Կիևին հասցված ռուսական հարվածի և բալիստիկ հրթիռների արձակման մասին գործընկերների կողմից նախազգուշացում չստանալու մասին։

«Խոսել եմ Մարկ Քարնիի հետ։ Շնորհակալություն, Կանադա՛։ Տեղեկացրել եմ նրան Կիևին հասցված ռուսական հարվածի և գործընկերների կողմից բալիստիկ հրթիռների արձակման մասին նախազգուշացման բացակայության մասին։ Ուկրաինան արդեն երկրորդ անգամ նման նախազգուշացում չի ստացել։

Այս պահին շարունակվում է փրկարարական գործողությունը։ Հարվածի հետևանքով վնասվել է բնակելի շենք, և հրդեհը տարածվել է առաջինից մինչև ութերորդ հարկերի բնակարաններում։ Բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են դեպքի վայրում, իրականացվում է մարդկանց տարհանում։

Այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի և վեց վիրավորի մասին։ Ցավակցում եմ զոհվածի հարազատներին ու մտերիմներին։

Հարված է գրանցվել նաև էներգետիկ օբյեկտի տարածքում՝ Կիևի խոշոր էլեկտրակայաններից մեկում։ Ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը:

Քննարկել ենք նաև ԱՄՆ-ի հետ շփումները և այս շաբաթ հնարավոր դիվանագիտական իրադարձությունները։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը հետևողականորեն աջակցի այս պատերազմի դադարեցմանը և լարվածության թուլացմանն ուղղված իրական քայլերին։ Խոսքը կոնկրետ գործողությունների մասին է, որոնք Ռուսաստանն իսկապես պետք է ձեռնարկի՝ իր պատերազմին և սպանություններին վերջ տալու համար»,-գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031