Մամեդյարովը մեկնաբանել է Ջեյմս Ուորլիքի ելույթը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում այսօր մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ 6 սկզբունք հնչեցնելը.
«Այդ վեց սկզբունքները նոր չեն, դրանց մասին հայտարարվել է նաև նախկինում: Ադրբեջանը կողմ է արտահայտվել խաղաղության պայմանագրի մշակմանը: Գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է, այդ թվում նաև հայերի համար: Մենք հայկական կողմին կոչ ենք անում համատեղ լուծել այդ հարցը»: