Սիրիական հակամարտության ընթացքում սահմանային միջադեպերի հետևանքով զոհվել է Թուրքիայի 74 քաղաքացի. Դավութօղլու

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, վկայակոչելով Գլխավոր շտաբի տրամադրած տվյալները, հայտարարել է, որ Սիրիական հակամարտության ընթացքում սահմանային միջադեպերի հետևանքով զոհվել է Թուրքիայի 74 և վիրավորվել է 337 քաղաքացի:

Դավութօղլուն մանրամասնել է, որ այդ ամենը տեղի է ունեցել «Սիրիայի հետ կապված» ուժերի ահաբեկչական ակտերի, Թուրքիայի տարածք արկերի ընկնելու և սահմանի ապօրինի հատումների հետևանքով: Դավութօղլուի խոսքերով՝ Սիրիական հակամարտությունը տառապանքներ է պատճառում Սիրիային սահմանակից Թուրքիայի շրջանների բնակիչներին:

Դավութօղլուն անհրաժեշտ է համարել այդ անձանց ու նրանց գույքի անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը: Թուրքիան Սիրիայի հետ սահմանի մի շարք հատվածներում կառուցում է պատ (բետոնե արգելապատնեշներ):

Տեսանյութեր

Լրահոս