Դպրոցից համակարգիչներ գողացողները հայտնաբերվել են
Ապրիլի 8-ին, ժամը 14.00-ին, թիվ 103 ավագ դպրոցի տնօրենից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դպրոցի 3-րդ հարկի` համակարգիչների համար նախատեսված դասարանի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մետաղյա 2 պահարանները` գողացել «Նոութ-բուք» տիպի 21 համակարգիչ և համակարգչի 1 սարքավորում:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` մայիսի 6-ին, ժամը 14.40-ին, Աճառյան փողոցի թիվ 30 շենքի դիմացից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արման Ա.-ին, իսկ ժամը 15.00-ին բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ու հանցանքը կատարողները հանձնվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀՈստիկանություն