Նախարարը 100 օր է տվել աշխատակիցներին. «Հրապարակ»
«Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում: Սովորաբար, նախարարները 100 օրվա լռության և ինքնադրսևորման իրավունք են ունենում:
Նորանշանակ նախարարն այն տարածել է նաև իր աշխատողների վրա»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Նեղ շրջանակում նա հայտարարել է, որ ունի հավատարիմ մարդիկ, թիմ, քանի որ երկար ժամանակ դասախոսական գործունեություն է ծավալել և աշխատանքային հարուստ փորձ ունի, սակայն չի շտապելու իր թիմը բերել համակարգ և 100 օր ժամանակ է տալու նախարարության աշխատակիցներին:
Այդ ընթացքում նա ուշի ուշով հետևելու է նրանց, և եթե վերջիններս աչքի ընկնեն լավ աշխատանքով, ապա կմնան իրենց տեղերում»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։