ԱՄՆ դեսպանը հաջողություն է մաղթել Արամ MP3-ին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը թվիթերյան իր էջում հաջողություն է մաղթել «Եվրատեսիլի» Հայաստանի մասնակից Արամ MP3-ին: «Եվրատեսիլի կիսաեզրափակիչը կեսգիշերին է: Հաջողություն Արամ MP3-ին: Դիտելու ենք»,-գրել է դեսպանը:
Դանիայում այսօր ուշ երեկոյան կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին ելույթ է ունենալու առաջին համարի ներքո: