Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ից կբարձրանա 1-2 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Այսօր՝ մայիսի 4-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Իսկ մայիսի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն