Բաժիններ՝

Ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ վիրավորվել է երկու զինծառայող

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանական բանակի երկու զինծառայող վիրավորվել է շփման գծի մոտ անցկացվող զորավարժությունների ժամանակ: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան` ժամը 19.00-ի մոտ:

Զինծառայողներ Արշադ Ախլիմանլին և Հասան Ալիևը թեթևակի վնասվածքներ են ստացել, ինչից հետո նրանց անհապաղ ցուցաբերվել է բուժօգնություն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Շփման գծի մոտ ադրբեջանական բանակի զորավարժությունները մեկնարկել են մայիսի 1-ին, դրանց մասնակցում է մոտ 4000 զինծառայող: Զորավարժությունների ժամանակ կրակոցներ են իրականացվել զրահատեխնիկայից, հրթիռային սարքերից ու ականանետերից:

Հիշեցնենք, որ «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնի իրականացրած մոնիթորինգի համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին պաշտպանական ու անվտանգության ոլորտներում Ադրբեջանի կորուստները (զոհերը) կազմել են 30 զինծառայող: Հաշվետու ժամանակահատվածում վիրավորվել կամ վնասվածք է ստացել 40 զինծառայող: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս