Բաժիններ՝

Պենտագոնը Ռուսաստանը չի դիտարկում որպես իր թշնամի. Կիրբի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը համաձայն չէ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ և մտահոգ է հարևան երկրի նկատմամբ նրա գործողությունների կապակցությամբ, և չնայած դրան` նրան չի համարում իր հակառակորդ, առավել ևս` թշնամի:

Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կիրբին` մեկնաբանելով ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ամերիկացի դիվանագետ Ալեքսանդր Վերշբոուի այն խոսքերը, որ ՆԱՏՕ-ն հարկադրված է Ռուսաստանը դիտարկել ոչ թե որպես գործընկեր, այլ` որպես հակառակորդ:

Կիրբիի խոսքերով` Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունները կրում են ավելի լայն և երբեմն բարդ բնույթ, և չկա որևէ պատճառ, որպեսզի իրենք Ռուսաստանը համարեն իրենց թշնամի, եթե իհարկե վերջինս ինքը չի ցանկանում դառնալ այն:

Կիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ի հակառակորդները գտնվում են Աֆղանստանում` մանրամասնելով, որ նկատի ունի «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներին ու «Թալիբան» շարժման ահաբեկիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս