ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն տնտեսության կարգավիճակը Չինաստանին կարող է զիջել այս տարի
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ համաշխարհային առաջատար վիճակագրական գործակալությունների տվյալներով՝ ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն տնտեսության կարգավիճակը Չինաստանին կարող է զիջել արդեն այս տարի, այսինքն ավելի վաղ, քան դա կանխատեսում էին բազմաթիվ տնտեսագետներ:
ԱՄՆ-ն տնտեսական առաջատարությունն աշխարհում պահպանում է 1872 թվականից, երբ ամերիկյան տնտեսությունը գերազանցեց բրիտանականին: Տնտեսագետների մեծ մասը ցայժմ կարծում էր, որ Չինաստանն ԱՄՆ-ին կգերազանցի 2019 թվականին, սակայն վերջին հաշվարկներով դա կարող է տեղի ունենալ արդեն 2014 թվականին: