Բաժիններ՝

Կատարի վարչապետը Թրամփի և Վենսի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ քննարկումները որակելով «դրական»։ Այս մասին Կատարի վարչապետը նշել է X հարթակում գրառման մեջ։

«Ես ուրախ էի հանդիպել Նորին Գերազանցություն նախագահ Դոնալդ Թրամփի և Նորին Գերազանցություն փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Վաշինգտոնում, որտեղ մենք քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթաց գրանցելու ուղիները: Ես բարձր եմ գնահատում տարածաշրջանում համաձայնության հասնելու և խաղաղություն հաստատելու վերաբերյալ դրական քննարկումները», – նշել է նա:

ԱՄՆ նախագահն իր հերթին Truth Social հարթակում գրառման մեջ բարձր է գնահատել Կատարի վարչապետի հետ հանդիպումը։

«Ես հիանալի զրույց ունեցա Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանիի հետ, որի ընթացքում քննարկվեցին Իրանի Իսլամական Հանրապետությանն առնչվող բազմաթիվ հարցեր»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30