Լեյլա Յունուսին հարցաքննել են Միրկադիրովի գործով և ազատ արձակել
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ավարտվել է Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին՝ որպես վկա, հարցաքննելը, ինչից հետո նա ազատ է արձակվել:
Լեյլա Յունուսի փաստաբան Խալիդ Բագիրովը հայտարարել է, որ Յունուսի հարցաքննությունն առանց դադարների տևել է ժամը 07.00-16.00-ը: Փաստաբանը հայտնել է, որ Լեյլա Յունուսին հարցաքննել են լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով, որին մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:
Լեյլա Յունուսը լրագրողների հետ զրույցում հայտարարել է իր իրավունքները խախտելու մեջ՝ ընդգծելով, որ գերհոգնած է, քանի որ երեկվա ժամը 23.00-ից ոտքի վրա և արդեն մեկ օրից ավելի է, ինչ չի քնել. «Ես անգամ հարկադրված էի արտաքնոց գնալ ոստիկանների վերահսկողության ներքո: Դա կտտանք է»:
Այսօր խուզարկության է ենթարկվել նաև Յունուսի գրասենյակը: