 
                        Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը
 
                                    ԱԺ-ում այս պահին քննարկվում է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի ընտրության հարցը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը ՀՀԿ խմբակցության անունից ներկայացրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Այժմ Հ. Սահակյանը ԱԺ ամբիոնից ներկայացնում է իրեն՝ իր կենսագրությունը և աշխատանքային գործունեությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Դավիթ Հարությունյանն էր, ով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        