Դևիդ Քեմերոնը հրաժարական կտա, եթե տապալվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն
Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է լքել զբաղեցրած պաշտոնը, եթե իրեն չհաջողվի հանրաքվե անցկացնել ԵՄ-ի կազմից երկրի դուրս բերման մասին.
«Տվյալ հարցում չի կարող լինել որևէ զիջում: Ես չեմ զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը, եթե մենք չկարողանանք պահպանել հանրաքվե անցկացնելու մասին տված խոստումը: Ընտրողները թերահավատորեն են նայում ԵՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին մեր խոստմանը»:
2015 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում հանրաքվեն կարող է անցկացվել արդեն իսկ 2017 թվականին: ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակացության կասեցման վերաբերյալ հանրաքվեի հարցն արդեն իսկ բարձրացվել է 2011 թվականին:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին միացել է 1973 թվականին: Սակայն երկրի իշխանությունները երբեք չեն վարել ԵՄ-ի հետ լիարժեք միահյուսվելու քաղաքականություն: Մասնավորապես, Մեծ Բրիտանիան պահպանել է իր ազգային արժույթը և հրաժարվել է մտնել Շենգենյան գոտու մեջ: