ԼՂ-ի խնդիրն արգելակում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը. աղբյուր

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում այսօր պետությունների ղեկավարների մակարդակով Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա կառավարամետ աղբյուրները:

Նրանք ընդգծել են, որ իրադարձությունների նման զարգացումը կապված է Լեռնային Ղարաբաղի հարցում Մաքսային միության երկրների և մասնավորապես Ղազախստանի դիրքորոշման հետ: Նրանց խոսքերով՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև չհամաձայնեցված են մնում նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են ինտեգրացիոն միավորումների հետագա գործունեությանն ու զարգացմանը:

Դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 24-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հստակեցնել Մաքսային միության սահմանները՝ կապված Ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մաքսային միություն Հայաստանին ընդունելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը:

Տեսանյութեր

Լրահոս