ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վարշավայում քննարկելու են ԼՂ-ի հարցը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վարշավայում քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հանդիպման ժամանակ քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հերթական քայլերի ձեռնարկման հարցը: