Բաժիններ՝

Մենք ունենք մեր ժամանակացույցը և մեր անելիքները. «Դ!եմ եմ»-ը կշարունակի պայքարել. 1in.am

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը շարունակելու է պայքարել, քանի դեռ ոլորտը կարգավորող նոր օրինագիծը կհակասի հանրային շահերին:

Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ իրենց պայքարը նախ՝ մարդկանց իրավունքների պաշտպանության համար է:

«Այն, որ պահանջատեր պիտի լինենք, դրանում կասկած չկա, մենք ասել ու ասում ենք՝ ի՞նչ է նշանակում՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական չի ճանաչվել. պարտադիր բաղադրիչը հենց այս տեսքով հակասահմանադրական է ճանաչվել: Դա միայն սեփականության իրավունքը չէ, այնտեղ կան նաև խտրականության տարրեր, որոնք հակասահմանադրական են ճանաչվել, այնպես որ՝ դա չի վերաբերում միայն սեփականության իրավունքին: Արդեն փաստ է՝ ինչ փաստաթուղթ էլ մշակվի, այս ձևաչափով՝ պարտադիր, չի կարող լինել»,- ասել է նա:

Հարցին՝ նոր օրինագծի մշակման ընթացքում պատրաստ կլինե՞ն մասնակցել քննարկումների, նա պատասխանել է, որ այդ մասին կարելի է խոսել, երբ բավարարվեն այն պահանջները, որոնք մարդու իրավունքն արտահայտեն իրականում, ոչ թե տեսական հայտարարությունների մակարդակով, երբ իսկապես որևէ մեկից գումար չպահանջվի՝ անկախ իր կամքից:

«Երբ այս ամենը կապահովվի, այդ նոր մշակվող օրենքին մեզ համար ընդունելի սկզբունքներ կարող ենք տալ, բայց միայն մենք չէ, ամբողջ հանրությունը պետք է ներգրավված լինի: Միշտ ասել ենք՝ եթե մենք ընթացքում զգանք, որ էլի հանրության շահերը հաշվի չառնող, թեկուզ սահմանադրական, բայց անմարդկային ու հանրության շահերը հաշվի չառնող օրենք է, միանշանակ մենք շարունակելու ենք պահանջատեր լինել, որ այդ շահերը հաշվի առնեն: Այսինքն՝ մեր խնդիրը միայն հակասահմանադրականությունը չէ. իսկապես սահմանադրական կարող է լինել, չհակասել, բայց ինչքանով է դա կլինի ընդունելի հանրության համար, որքանով նրանց շահերին կծառայի՝ դա ևս կարևոր է, ու պահանջատեր ենք լինելու»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց համար առաջնայինը նախ և առաջ այս օրենքի՝ բառիս բուն իմաստով կասեցումն է, որովհետև այս օրենքը կասեցված չէ, ինչքան էլ վարչապետը հայտարարության մակարդակով ասում է այդ մասին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս