«Կառավարությունում հիմա Հանրապետականի կադրեր են». ՀՀԿ խոսնակ

«Կառավարությունում հիմա Հանրապետականի կադրեր են»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ տեսակետ է հնչում, որ նոր նշանակված նախարարները ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերն են:

Մեր դիտարկմանը, որ նույն մարդիկ են անընդհատ պաշտոն զբաղեցնում, և կարծես նոր թեկնածուներ չկան, Շարմազանովը պատասխանեց. «Կարծում եմ՝ պետք է տեղյակ լինեք, որ և՛ 1998 թ-ին, և՛ 2003 թ-ին նախագահ Քոչարյանի հիմնական հենարանը եղել է ՀՀԿ-ն, և պետք չի զարմանալ, որ ՀՀԿ ներկայացուցիչներն աշխատել են այդ կաբինետում: Ի՞նչն է խնդիրը: Դուք նո՞ր եք իմանում, որ մենք և պարոն Քոչարյանը բավականին համագործակցված 10 տարի աշխատել ենք և որպես քաղաքական թիմ եղել ենք ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի հենարանը: Ինչի՞ մասին է խոսքը»:

Տեսանյութեր

Լրահոս