Հովիկ Աբրահամյանը՝ սփյուռքահային. «Եկեք, եկեք Հայաստան, Հրանուշ Հակոբյանը ձեզ չի՞ ասում՝ եկեք տուն»

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ նոր նախագիծը դեռ մշակման փուլում է: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ կառավարությունը կասեցնում է տույժերն ու «դե ֆակտո» նաև պարտադիր բաղադրիչը: Հովիկ Աբրահամյանը լրագրողների ներկայությամբ խոստացավ, որ ով ՀՀ-ում բիզնես սկսի, ինքը՝ որպես նորանշանակ վարչապետ, կանգնելու է այդ գործարարի կողքին: Նա խորհուրդ տվեց չհավատալ, որ ՀՀԿ-ում կադրերի պակաս կա:

«Իհարկե, պետք է գործել օրենքի սահմաններում: Ամեն ինչով սատարելու եմ, եթե որևէ մեկը փորձի խանգարի, խոչընդոտի, ես պատասխան եմ տալիս որպես վարչապետ»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Դիմելով իրենց մոտեցած մի սփյուռքահայի՝ Հ.Աբրահամյանը կոչ արեց. «Եկեք, եկեք Հայաստան, Հրանուշ Հակոբյանը ձեզ չի՞ ասում՝ եկեք տուն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930