Գործը տեղից կշարժվի՞
tesankyun.am-ը գրում է. Դիլիջան քաղաքի կենտրոնում 6 տարի առաջ սկսվել եւ չի շարունակվում բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Ջեյմս Թուֆենկյանը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2.4 միլիոն դոլար: Թուֆենկյանը 2008թվականին նշված համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը:
Հավանաբար, 2009 թվականին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամն է պատճառը, որ շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել: Հիմքերից ցցված մետաղա ամրաձողերը դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտել են:
Հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը: Նշենք, որ մի քանի անգամ այդ հյուրանոցի շինարարության վերսկսման ժամկետներ են նշվել, սակայն դրանք իրականություն չեն դարձել:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյաը հարցին, թե ե՞րբ է վերսկսվելու հյուրանոցի շինարարությունը:
Նա ասել է , որ իր տեղեկություններով` Ջեյմս Թուֆենկյանն այժմ գտնվում է Հայաստանում: Պայմանավորվածություն կա, որ նա առաջիկայում այցելելու է Դիլիջան, որտեղ Դիլիջանի քաղաքապետի եւ Տավուշի մարզպետի հետ քննարկելու է հյուրանոցի շինարարության վերսկսման հետ կապված խնդիրները: