Ինչպե՞ս է Գյումրու դպրոցներում լուծվում աշակերտների սննդի հարցը
Asparez.am-ըգրում է. Ի՞նչ սնունդ է մատակարարվում հաստատություններ եւ արդյո՞ք այս համակարգն օրինական դաշտում է գործում:
Այս դպրոցների ճաշարան-բուֆետները տեղակայված են հաստատությունների շենքերի առաջին հարկերում, մի փոքր խորը հատվածներում` մյուս դասասենյակներից ու աշխատասենյակներից հեռու` ճաշարանային հոտը չտարածելու նպատակով:
3 դպրոցներում էլ իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ). 1-4-րդ դասարաններին տրվում է անվճար սնունդ: Թիվ 7 եւ 21 հանրակրթական հաստատությունների ճաշարաններում գործում են սննդի վճարովի կետեր:
Դպրոցների տնօրենները մի քանի ամիս առաջ ճաշարանի մի հատվածը, վարձակալության սկզբունքով, տրամադրել են անհատ ձեռներեցների: Ամեն ամիս տարածքի վարձակալության դիմաց, ինչպես նշում են դպրոցների տնօրենները, անհատ ձեռներեցը հաստատության բյուջե է մուտքագրում 10 000 դրամ:
Կողմերի միջեւ կնքվել են ժամանակավոր պայմանագրեր: «Վաճառակետի գործունեությունն օրինական է եւ գործում է հարկային, իրավական դաշտում, օրենքին համապատասխան»,-նշում են այս դպրոցներում, եւ որպես ապացույց, ցույց տալիս փաստաթղթեր: Անհատ ձեռներեցը աշխատանքային ամեն օր մատակարարում է միայն չոր սնունդ` բուլկի, վաֆլի, կարկանդակ եւ նմանատիպ այլ սննդամթերք:
Թիվ 7 հիմնական դպրոցում, բացի տարրական օղակի անվճար սննդից, անվճար սնունդ է տրամադրվում նաեւ ներառական կրթության երեխաներին: Եթե թիվ 7 դպրոցում սննդի վճարովի կետից օգտվում է շուրջ 300 աշակերտ, ապա թիվ 21-ում` մոտ 180, իսկ մյուս դպրոցականները, ինչպես նշվեց, սնվում են այս կամ այն անվճար ծրագրով:
Պատկերն այլ է Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցում: Այս դպրոցի 105 աշակերտի ուղիղ կեսը տարրական օղակի կամ ներառականի կրթությամբ երեխաներ են, հետեւաբար՝ սնունդ գնելու անհրաժեշտություն նկատվում է միայն 50-55 երեխայի մոտ: Իսկ նման քիչ թվաքանակի համար սննդի վաճառակետ ունենալը նպատակահարմար չի գտնում դպրոցի տնօրենը: Բացի սրանից, տարածքի վարձակալողին էլ ձեռնտու չէ. հարկային մուծումների, տարածքի վարձակալության գումարից այն կողմ ձեռներեցի համար գործը շահութաբեր չի լինի: Տնօրենի խոսքով` աշակերտները սնունդ ձեռք են բերում, հիմնականում, մոտակա խանութներից:
Ամբողջությամբկարողեքկարդալսկզբնաղբյուրկայքում: