Աշոտ Սուքիասյանի արտահանձնելու որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել. ԳԱԼԱ
Օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանի Վրաստանից Հայաստան արտահանձնման որոշումը պաշտոնապես մտել է արդեն ուժի մեջ: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել են ՀՀ դատախազությունից: ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ասաց, որ գործարար Աշոտ Սուքիասյանը դեռեւս Թբիլիսիում է եւ տեխնիկական խնդիր է նրան Հայաստան արտահանձնելու հարցը:
«Պաշտոնապես արդեն արտահանձնման որոշումը մտել է ուժի մեջ: Իսկ ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա այն հետևյալն է, որ արդեն Վրաստանի արդարադատության նախարարը պետք է ստորագրի կայացված որոշումը: Իսկ արդեն դրանից հետո կկազմակերպվի արտահանձնման գործընթացը»,- ասել է ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: