Արոտավայր դարձած այգիներում անասուն են պահում (տեսանյութ)
Ankyun3.am-ը գրում է. Շնող գյուղի հողերը դեռևս խորհրդային տարիներից լավ բերքատվություն են ապահովել։ 90-ականները, սակայն, քայքայիչ շրջան էին նաև պտղատու այգիների համար. ոռոգման ջրի, տեխնիկայի բացակայության պատճառով դրանք տարիներ շարունակ անմշակ մնացին ու չորացան: Հիմա Շնողի երբեմնի հայտնի այգիները վերածվել են խոտհարքների: