Մեծ Բրիտանիան չի ճանաչելու Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան հունիսի 3-ին նշանակված Սիրիայի նախագահական ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ և մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները: Այս մասին երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարկ Սիմոնդսը:
Նրա խոսքերով՝ Սիրիայի ընտրությունները միայն կամրապնդեն նախագահ Բաշար Ասադի բռնապետությունը և չեն հարուցում որևէ վստահություն: Սիմոնդսը հավելել է, որ հազարավոր սիրիացիներ փախստականի կարգավիճակով բնակվում են երկրի սահմաններից դուրս, իսկ բուն Սիրիայում չի դադարում բռնությունը.
«Այդպիսի պայմաններում ընտրություններ անցկացնելը հեռու կլինի միջազգային որևէ չափորոշիչից և դրանց արդյունքները չեն ունենա որևէ արժեք, դրանք վստահություն չեն ներշնչում»: