Բաժիններ՝

Ամենահայտնի փախուստները բանտերից

facte.ru կայքը կազմել է բանտերից փախուստների ամենահայտնի 5 դեպքերը, որոնց մի մասը նույնիսկ ֆիլմերի սյուժեների հիմք է դարձել:

1. Պասկալ Պայետը հայտնվել էր ճաղերի ետևում գողության ընթացքում մարդասպանության մեղադրանքով: 2001թ. նա դատապարտվել է 30 տարվա ազատազրկման և այդ ժամանակվանից սկսած 3 անգամ ուղղաթիռով փախել է բանտից: Վերջին անգամ նա բանտից փախել է 2007թ. մի խումբ զինված անձանց օգնությամբ: Այդ ժամանակվանից ի վեր նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել:

2. Ջոն Դիլինջերը բանտից փախել է կեղծ ատրճանակի օգնությամբ. այն պատրաստված է եղել փայտից: Այդ ատրճանակի օգնությամբ նա ստիպել է պահակին բացել իր խցի դուռը, որից հետո երկու անձի պատանդ է վերցրել, բոլոր պահակներին մտցրել է իր խուցը, դուռը կողպել և հանգիստ դուրս եկել բանտից: Նշենք, որ նա փախել է Քրոուն Փոյինթ կոչվող բանտից. այդ ժամանակ համարվում էր, որ հնարավոր չէ այնտեղից փախչել:

3. Ալֆի Հայնսը 1953թ. նա կալանավորվել է ոսկերչական խանութի կողոպուտի համար: Դատարանում նա իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Առաջին անգամ բանտից փախնելուց հետո նա հակաօրինական վարք չի դրսևորել, աշխատել է որպես շինարար և ձևավորող: 248 օր նրան փնտրելուց հետո ոստիկանները գտել են և տեղափոխել բանտ: Ձերբակալումից հետո Հայնսն իշխանություններին մեղադրեց անօրինական ձերբակալման մեջ և դա հաջողությամբ օգտագործեց դատարանի շենքից փախչելու համար: Երբ երկու ուղեկցողներ նրան տարել են զուգարան և հանել ձեռնաշղթաները, նա վերջիններիս կողպել է զուգարանի դռների հետևում:

Կարդացեք նաև

4. Ջուլիան Շոտարդը բանտից փախել էայն նույն ավտոմեքենայով, որը բանտ էր բերել մի խումբ կալանավորների: Որոշ ժամանակ անց, սակայն, նա ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին:

5. 1962թ. հունիսի 11-ին Ֆրենկ Մորիսն իր եղբայրների հետ իրականացրեց փախուստի ամենախճճված ծրագրերից մեկը: Նրանք միակ դատապարտվածներն են, որոնք կարողացել են փախչել Ալկատրասից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս