Էստոնիա-Ռուսաստան սահմանի անցակետերն այսուհետ շուրջօրյա չեն աշխատի. ERR

Էստոնիան որոշելէ անորոշ ժամկետով պահպանել Ռուսաստանի հետ սահմանին ավտոմոբիլային անցակետերի աշխատանքի կրճատված ռեժիմը։ Երկրի կառավարությունըհավանություն է տվել ՆԳ նախարար Իգոր Տարոյի համապատասխան առաջարկին։ Այդ մասինհաղորդում է Eesti Rahvusringhääling (ERR) էստոնական լրատվական ընկերությունը:

Սահմանային անցումները կշարունակեն աշխատելօրական 12 ժամ՝ ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: Այս ժամանակացույցը կսահմանվի նաև երկաթուղային անցակետերի համար։

Աշխատանքի սահմանափակ ռեժիմը մտցվել է գարնանը՝ որպես ժամանակավոր միջոց. ի սկզբանե այն պետք է ուժի մեջ մտներ մինչև օգոստոսի վերջ:Մինչ այդ սահմանային անցակետերն աշխատումէին շուրջօրյա։

Էստոնիայի ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտը ժամանակացույցի կրճատման անհրաժեշտությունըբացատրում էր աշխատակիցների առավել արդյունավետ բաշխմամբ և մաքսային հսկողության ուժեղացմամբ:

Ըստ Իգոր Տարոյի` սահմանափակումների պատճառները առայժմ չեն վերացել: Խոսքը սահմանի անվտանգության ապահովման, հնարավոր միջադեպերին արձագանքելուն պատրաստ լինելուև ավելի մանրազնին մաքսային հսկողություն իրականացնելու մասին է։

Ընդ որում, Էստոնիայի իշխանություններն առայժմ չեն նախատեսում ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը։ Ինչպես նշել է ՆԳ նախարարը, նման որոշման համար անհրաժեշտ է ավելի լուրջ սպառնալիք, որը հաստատված կլինի համապատասխան գնահատականով:Այս պահին, ըստ նրա, նման հիմքեր չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31