Բաժիններ՝

Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի

Սիցիլիայի զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնա հրաբխի ժայթքումից, որը խաթարել է օդային հաղորդակցությունը, կարող է կազմել մոտավորապես 12,8-24 միլիոն եվրո: Այս մասին հաղորդել է Rai News հեռուստաալիքը՝ վկայակոչեելով Իտալիայի Assoesercenti-ի՝ փոքր և միջին գործարարության սեփականատերերի ասոցիացիայի նախնական գնահատումները։

Շարունակվող ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանի փակումը երկարաձգվել է մինչև օգոստոսի 14-ը։ Բացի այդ, ժամանակավորապես խախտվել է Մալթայի միջազգային օդանավակայանի գործունեությունը՝ հրաբխային մոխրի ամպերի պատճառով, նշում է Rai News-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ օգոստոսի 8-11-ը Կատանիայի օդանավակայանում չեղարկվել է մոտ 700 չվերթ, ավելի քան 400 չվերթ վերաուղղորդվել է այլ օդանավակայաններ։

Միևնույն ժամանակ, հրաբխագետները դժվարանում են կանխատեսումներ անել, թե որքան կտևի Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբխի ակտիվության ներկայիս փուլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31