Ուկրաինան շարժվում է դեպի անդունդ. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր բնակչության հետ ուղիղ շփման ժամանակ հայտարարել է, որ խաղաղ բնակիչների դեմ տանկեր ու ավիացիա կիրառելը հանդիսանում է Ուկրաինայի իշխանությունների ևս մեկ հանցագործությունը:
Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները փոխանակ գիտակցեն երկրում տեղի ունեցող իրադարձությունները և երկխոսության փորձեր ձեռնարկեն, սկսել են ավելի շատ սպառնալ ուժի կիրառմամբ և անգամ հասել են նրան, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղել են տանկեր ու ավիացիա: Պուտինը հավելել է, որ Ուկրաինան շարժվում է դեպի անդունդ:
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայիս կառավարությունը երկրի արևելքում բանակցում է միայն իր կողմնակիցների հետ: Պուտինի խոսքերով՝ Վիկտոր Յանուկովիչն իր պարտքը կատարել է այնպես, ինչպես համարել է հնարավոր ու անհրաժեշտ: Ղրիմի հետ կապված՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանը չէր էլ կարող վարվել այլ կերպ, քանի որ մտահոգված է եղել Ղրիմի ռուսալեզու բնակչության ճակատագրով: