Բաժիններ՝

Սիկորսկին վստահ է, որ Արևմուտքը ժնևյան բանակցություններում չի «ծախի» Ուկրաինան

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին համոզված է, որ արևմտյան երկրներն այսօր Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ կայանալիք քառակողմ հանդիպման ժամանակ ի զորու կլինեն դիմանալ Ռուսաստանի ճնշմանը և վնաս չհասցնել ուկրաինացիների շահերին:

Սիկորսկին վստահություն է հայտնել, որ Արևմուտքն այդ հանդիպման ժամանակ չի «ծախի» Ուկրաինան: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի երկրները ապրիլի 14-ին դեմ են արտահայտվել Ուկրաինայի ֆեդերալացմանը, ինչին ձգտում է հասնել Ռուսաստանը: Սիկորսկին վտանգավոր է համարում Ուկրաինայի ֆեդերալացումը, քանի որ այդ դեպքում Ուկրաինան չի կարողանա իրագործել բարեփոխումներ ու ստորագրել Ասոցացման համաձայնագիրը (տնտեսական մասը):

Սիկորսկու կարծիքով Ուկրաինայի ֆեդերալացումը կարող է նմանվել Բոսնիայի և ոչ թե Շվեյցարիայի կամ ԱՄՆ-ի ֆեդերալացմանը: Սիկորսկին դատապարտել է Ուկրաինայի պետական կարգը փոխելու մասին ռուսական պահանջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս