Իրանի արտգործնախարարն ապրիլի 22-ին մեկնելու է Մոսկվա

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ապրիլի 22-ին մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու համար Մերձկասպյան երկրների (Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան ու Ադրբեջան) համաժողովին:

Համաժողովի ժամանակ քննարկվելու է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը: Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը կհանդիպի իր գործընկերների հետ և կքննարկի տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս