Պաշտոնից կհեռանա նաև Տիգրան Սարգսյանի հորեղբորորդին. «Ժողովուրդ»
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում հնարավոր է՝ իր պաշտոնին հրաժեշտ տա ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը։
«Ինչպես հայտնի է, Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ–ի ղեկավարի պաշտոնը համարվում է «ամենայուղոտ» պաշտոններից մեկը. այստեղով են անցնում քաղաքաշինական բոլոր կարևորագույն ծրագրերը։
Իսկ Հրայր Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբորորդին է ու հիմա նա հազիվ թե աշխատի նոր վարչապետի հետ»,– գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։