Թունավորման դեպքեր` Երևանում
Ապրիլի 15-ին, ժամը 20.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.50-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Մ. Մեծարենցի փողոցի բնակիչ` 1994 թ. ծնված Ա. Հ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ապրիլի 15-ին, ժամը 17.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.45-ի թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 42 շենքի բնակիչ` 2012 թ. ծնված Մ. Թ.-ն: Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ապրիլի 15-ին, ժամը 10.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի նկուղից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1979թ. ծնված Ա. Ս.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Արտակարգ իրավիճակների նախարարություն