Բաժիններ՝

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» ակտիվիստներին արգելել են առաջադրվել նախագահական ընտրություններում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում արգելված ու ահաբեկչական հռչակված «Մուսուլման եղբայրներ» շարժման ակտիվիստներին արգելվել է առաջադրվել նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Նման որոշում է կայացրել Ալեքսանդրիայի քաղաքային դատարանը:

Առաջադրվելու արգելքը վերաբերում է ոչ միայն շարժման գործող ակտիվիստներին, այլև նրանց, ովքեր լքել են նրա շարքերը: Տվյալ որոշումը կայացվել է նախագահի թեկնածուներին գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի սպառվելուց ընդամենը 5 օր առաջ:

Եգիպտոսի ԿԸՀ-ն ապրիլի 21-ին պետք է հրապարակի թեկնածուների ամբողջական ցանկը, որոնք կպայքարեն երկրի բարձրագույն պաշտոնի համար: Եգիպտոսում վաղաժամ նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս