Վարդան Այվազյանը նախարար չի նշանակվի
Ըստ 168.am-ի աղբյուրների՝ Բնապահպանության նախարար վերանշանակվելու մեծ ցանկություն է դրսևորում ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա այդ հարցով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս նրան պատասխանել է, որ նրա նշանակմանը կտրականապես դեմ է նախագահ Սերժ Սարգսյանը: Այվազյանն ամերիկյան դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ամերիկյան ընկերությունից կաշառք պահանջելու համար, և որոշվել էր՝ Այվազյանից հօգուտ ընկերության բռնագանձել 37 միլիոն դոլար գումար: