Անօթևան բազմաթիվ ընտանիքներ բնակարան ինքնուրույն կառուցելու ցանկություն ունեն (տեսանյութ)
Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող զգալի թվով ընտանիքներ ուղղակի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած չեն համարվում, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում հաշվառված չեն: Պետության կողմից այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր երբևէ չի ընդունվել և անհայտ է, թե ինչ ճակատագիր է նրանց սպասում:
«Շիրակ կենտրոնի» դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման բազմաթիվ ընտանիքներ ցանկություն ունեն ինքնուրույն լուծելու իրենց բնակարանային խնդիրը, եթե պետությունը, մասնավորապես տեղական իշխանություններն ընդառաջեն նրանց և թույլատրեն օրինականացնել ու սեփականաշնորհել իրենց հիմնականում փայտաշեն կացարանները, բնականաբար՝ հողատարածնքերի հետ միասին: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ ունեցած զրույցներում ժամանակավոր կացարանների՝ նման ցանկություն հայտնած բնակիչները հավաստիացրել են, որ եթե իշխանություններն ընդառաջեն իրենց, թույլատրելով օրինականացնել կացարաններն ու հողատարծքները, ապա իրենք որևէ բնակարանային պահանջ այլևս չեն ունենա պետության նկատմամբ:
Ներկայացվող տեսանյութը ինքնուրույն բնակարան կառուցելու ցանկություն ունեցող մի բազմազավակ ընտանիքի մասին է: