Բաժիններ՝

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Caucasus Tourism Fair միջազգային տուրիստական ցուցահանդեսին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ընկերության տաղավարն այսօր այցելեց Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ում ներկայացվեց ՀԿԵ-ի գործունեության ու մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը:

Հատուկ ուշադրություն էր դարձվել Հայաստանն ու Վրաստանը կապող միջազգային երկաթուղային չվերթներին, մասնավորապես, Երևան-Բաթումի-Երևան չվերթում աշխատող «Արմենիա» միջազգային ֆիրմային գնացքին:

ՀԿԵ-ի ներկայացուցիները Վրաստանի փոխվարչապետին են ներկայացրել ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը, երկաթուղային տուրիզմի զարգացման հեռանկարները, տեղեկացրել, որ արդեն գործում է միջազգային գնացքների տոմսերի ինտերնետ վաճառք:

Միջազգային ցուցահանդեսին «ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Universal Travel տուրիստական գործակալության հետ համատեղ, որի հետ միասին մշակվել է հատուկ երկաթուղային տուր:

Expo Georgia Exhibition Center կենտրոնում անցկացվող ցուցահանդեսը կավարտվի ապրիլի 13-ին: Ցուցահանդեսը կազմակերպել է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնը՝ Վրաստանի տնտեսության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս