Օպերայի տնօրենը լեգիտի՞մ է, թե՞ ոչ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նախօրեին միանգամից երկու լրատվամիջոցում (armnews tv, newsbook.am) տեղեկության հայտնվեց այն մասին, որ օպերային թատրոնի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմում-հայտը տնօրենի պաշտոնի համար մի քանի օր ուշացումով է ներկայացրել, հետևաբար. ղրանով խախտել է կարգը և ոչ լեգիտիմ ձևով դարձել տնօրեն։ Նշված լրատվամիջոցներում գրված էր նաև, որ հայտը ուշ ներկայացնելու տեղեկությունը չեն թաքցրել նաև մշակույթի նախարարությունում։

Երեկ զանգահարեցինք մշակույթի նախարարություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ իրենք նման պաշտոնական ինֆորմացիա չեն տրամադրել, ավելին՝ իրենք էլ են հետաքրքրվել, թե նախարարությունից ով է նման ինֆորմացիա տվել, պարզվել է՝ մասնակիցներից մեկն է ասել դա լրագրողին «Բոլոր փաստաթղթերը բացառապես ընդունվել են ժամկետներում, ո՞նց կարող է 5 օր հետո փաստաթուղթ ընդունվել, ինչո՞ւ պետք Է բացառություններ արվեն»,– պատասխանեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այնուամենայնիվ, պաշտոնական գրություն ուղարկեցինք նախարարություն՝ խնդրելով ներկայացնել Անդրանիկ Արզումանյաևի հայտի ընդունման օրը։ «Տեղեկացնում ենք. որ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում, հետևյալ հերթականությամբ. Երվանդ Երկանյանը հայտը ներկայացրել է ս. թ. մարտի 11-ին՝ N 1 անձնական գործ, Արման Ծատուրյանը՝ ս. թ. մարտի 12-ին՝ N 2 անձնական գործ, Անդրանիկ Արզումանյաևը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 3 անձնական գործ, Տիգրան Դավթյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 4 անձնական գործ, Գեղամ Մելիքսեթյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 5 անձնական գործ, Բարսեղ Թումանյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 6 անձնական գործ, Արթուր Շահնազարյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 7 անձնական գործ, Գագիկ Մանասյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 8 անձնական գործ, Ռուբեն Տերտերյանը՝ ս թ. մարտի 14-ին՝ N 9 անձնական գործ»,՝ նշված Էր նախարարության պատասխանում։
Հիշեցնենք. որ Իայտերի ներկայացման վերջնաժամկետն էր մարտի 15-ը, իսկ Անդրանիկ Արզումանյանն իր դիմումը, ըստ նախարարության գրության, ներկայացրել է մարտի 14-ին, այսինքն՝ ժամկետի մեջ»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս