Բաժիններ՝

ՌԴ-ում կոչ են արել պատրաստ լինել ռազմական գործողությունների երկարատև շարունակմանը

Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների երկարատև շարունակմանը, քանի որ մոտ ապագայում Ուկրաինայի դեմ պատերազմի կարգավորման հասնել, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Նրա պնդմամբ՝ Արևմուտքը «խաղադրույք է կատարել հակամարտության շարունակման վրա» և բացառում է խաղաղ կարգավորման հասնելու ուղիները։ Միրոշնիկի խոսքով՝ երկխոսության բոլոր փորձերը բախվում են եվրոպական երկրների՝ հնարավոր պայմանավորվածությունները խափանելու ձգտմանը։

«Մոտ ապագայում այս միտումը փոխել, հազիվ թե, հաջողվի։ Եվրոպան կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային։ Իսկ մեր կողմից պետք է պատրաստակամություն լինի բավական երկարատև ռազմական գործողությունների համար, սակայն՝ մտածված ռազմավարությամբ»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է շարունակել պատերազմը մինչև այն նպատակների իրականացումը, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել էր 2024 թվականի հունիսին։ Այդ ժամանակ Պուտինը, մասնավորապես, պահանջել էր ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ամբողջ տարածքից, այդ շրջանների և Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ճանաչում, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարում, ինչպես նաև երկրի «ապառազմականացում» և «ապազգայնականացում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31