Հաջիևը հերքել է թուրքական մերձիշխանական պարբերականի՝ Ադրբեջանին վերաբերող հրապարակման մի շարք պնդումներ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ թուրքական «Turkiye» թերթում հրապարակված և իրեն վերագրվող մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին նա հայտարարություն է տարածել «X»-ի իր միկրոբլոգում։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանում թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումը հետաքրքիր է եղել, սակայն օգոստոսի 5-ին լրագրող Յըլմազ Բիլգենի հրապարակած նյութում իր խոսքերը որոշ դեպքերում աղավաղված են ներկայացվել։

«Այդ հոդվածում ինձ վերագրվող մի շարք արտահայտություններ չեն համապատասխանում իրականությանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը վարում է ինքնուրույն և սկզբունքային արտաքին քաղաքականություն՝ առաջնորդվելով իր ազգային շահերով»,- նշել է Հաջիևը։

Հաջիևի արձագանքը հաջորդել է թուրքական պարբերականի հրապարակմանը, որում, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել Իրանի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը և այդ համատեքստում Թուրքիայից կախվածությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31