Հայոց Հայրապետին հեռացնելու ընթացակարգ չկա. հնարավոր չէ. Նարեկ Կարապետյան

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես երեկ արդեն հայտարարվել է՝ դատարանի բակում են:

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և իշխանությունների կողմից հեռացնելու ընթացակարգ չկա:

«Չկա ընթացակարգ, մեր եկեղեցին չունի հեռացնելու ընթացակարգ: Այդպիսի բան չկա, և չի էլ կարող աշխարհիկ մարդը: Մեր Սահմանադրությունը չի թողնում եկեղեցուն և պետությանը, որ խառնվեն իրար. եկեղեցին առանձին է, պետությունն՝ առանձին: Դա քաղաքական գործիչների գործը չէ, հազար լծակ կարող են գործադրել, բայց չի աշխատի»,- շեշտեց նա:

Այստեղ լրատվամիջոցներից մեկը, հավանաբար իշխանական, Նարեկ Կարապետյանին հիշեցրեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պահանջում էր աշխարհիկ իշխանության առաջնորդի հրաժարականը, տարիներ հետո ասել էր՝ պահանջն ուժի մեջ է, իսկ 2024 թվականին էլ Սրբազան շարժումն է տեղի ունեցել: Այս հարցադրումներին ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտեց.

«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես, չի նշանակում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31