Բաժիններ՝

«Դեմ եմ» ակցիայի ժամանակ ՀՀԿ լոգոյի վրա պատկերված ՀՀ երեք նախագահների նկարներով պաստառները թափված էին գետնին (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Դեմ եմ»-ը այս պահին բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ձևում և հնարավորություն տալ գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:

Ակցիայի մասնակիցները այս պահին հավաքվել են ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ և պահանջում են, որպեսզի 10 րոպեի ընթացքում նախարարության աշխատակիցներից մեկն իջնի իրենց հետ հանդիպման և պատասխանի իրենց հարցերին: Հակառակ դեպքում նրանք սպառնում են մտնել նախարարության շենք և կաբինետներում իրենց հարցերն ուղղել նախարարության աշխատակիցներին:

Նախարարության մուտքի մոտ ոստիկանները պատ են կազմել, որպեսզի ակցիայի մասնակիցները չկարողանան մուտք գործել նախարարություն:

Ի դեպ, ակցիայի ժամանակ ՀՀԿ լոգոյի վրա պատկերված ՀՀ երեք նախագահների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի նկարներով պաստառներ կային գետնին թափված:

Կարդացեք նաև

Լուսանկարները՝ 168.am-ի

dem em-akcia dem em-akcia01

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս