Երդումից մեկ տարի անց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» գրում է. Ասօր լրանում է Սերժ Սարգսյսնի երդմնակալությաև մեկ տարին։ «Առաջիկա 5 տարիներին մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը։ Հայաստանի հիմնախևդիրևերի մի ողջ փաթեթ այս հարթությունում Է։ Կառանձնացնեմ 3 հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն»,- մեկ տարի առաջ Աժ հատուկ նիստում խոստացել էր Սերժ Սարգսյանը։
Այսօր, սակայն, պետք է արձանագրենք, որ նրա այս, ինչպես նաև մյուս խոստումները մնացել են թղթի վրա գրված, տնտեսությունն աճի փոխարեն դոփում է տեղում 2012թ. տարեվերջին արձանագրվեց 3.5 տոկոս, իսկ այս տարվա հունվար–փետրվարիև՝2 4 տոկոս աճ։
Փոխարենն անկում է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում, այս տարի 4.1 տոկոս անկում է։ Արտագաղթը շարունակում է պահպանել իր տեմպերը՝2013–ին ՀՀ-ից հեռացել է 41 հազար մարդ, աղքատությունը շարունակում է մնալ ավելի քան 32 տոկոս, իսկ գործազրկությունը եթե կրճատվել Է, ապա՝ միայն բնակչության նվազման հետևանքով։ Ահա Աերժ Սարգսյաևի տված երդման ապահով Հայաստանը»։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։