Ապացույց, որ հրաժարականն անակնկալ էր նաև Տ.Սարգսյանի համար. «Ժողովուրդ»

«Այն, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր նաև անձամբ վարչապետի համար, այլևս նորություն չէ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում էին, որ ապրիլի 3-ին դեռ կառավարության նիստից առաջ Տիգրան Սարգսյանի օգնականները, ինչպես նաև՝ մամուլի խոսնակը զանգահարել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ու փորձել պայմանավորվել՝ վարչապետի հետ հաջորդ շաբաթ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանդիպելու մասին։ Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և նույն օրը երեկոյան պարզ դարձավ, որ Տ. Սարգսյանը հրաժարական է ներկայացրել»,–գրում է թերթը։

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս