Ամենահավանականը Հովիկ Աբրահամյանի նշանակումն է վարչապետի պաշտոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր վարչապետի նշանակումը կլինի մյուս շաբաթ: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում դարձյալ շրջանառվում էին 3 անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան:

Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ այս երեք թեկնածուներից այս պահին առավել հավանականը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է: Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ խորհրդարանի իր աղբյուրներից՝ Հովիկ Աբրահամյանն արդեն սկսել է թիմակիցներին պատրաստել՝ ՀՀ կառավարություն գնալու հարցում: Երեկ ողջ օրը ԱԺ նախագահի մտերիմները կառավարության կահավորման հարցերն էին կարգավորում՝ դեռևս մտովի: Միայն թե այս անգամ էլ երազախաբ չլինեն:

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս